Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բոնուսները դարձել են աղքատի ափին դրվող ողորմություն

Բոնուսները դարձել են աղքատի ափին դրվող ողորմություն
18.07.2014 | 11:26

Այո, որքան էլ զարմանալի է, մեր օրերում էլ բարի լուրեր կան, որոնք մեկ մեխով էլ են ամրացնում պետության տախտակամածի փայտերը, բայց երբ մի քիչ ուժեղ են հարվածում, մեխերը երբեմն... ծռվում են։
Տարօրինա՞կ բարի լուր է, զարմանալի՞ սկիզբ է։ Հապա ե՞ս որքան զարմացա այն պարզելիս։
Նախքան վարչապետի հայտնի ելույթը` արտոնյալներին կամ օլիգարխներին հարկային դաշտ բերելու, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում առևտուր անելիս բոնուս քարտի վրա որոշակի գումար էր կուտակվում, օրինակ` 5000 դրամի առևտրին` 120-130 դրամ, 2-3000 դրամի առևտրին` 50-60 դրամ։ Արդեն մեկ ամիս է` բոնուսները դարձել են աղքատի ափին դրվող ողորմություն. 5000-ին` 24 դրամ, 2-3000-ին` 10-12 դրամ։
Որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, ուրախ եմ, որ գործարարներն ազնիվ են աշխատելու ¥թոբա թե¤, որ պետական գանձարանը հարստանում է, սակայն որպես անհատ անձ` կրկնակի վիրավորված և նվաստացած եմ։ Նախ, որ դարձյալ ես և ինձ նմաններն ենք տուժում. փաստորեն մե՛ր հաշվին է պետական գանձարանը լցվում, և հետո լուռումունջ ընդունում ենք այդ ծիծաղելի բոնուսները (թեպետ առաջին անգամ զարմացա, բայց երկրորդ անգամ գանձապահից ճշտել ցանկացա, թե հարկային դաշտի մուտքի բանալին գնորդների բոնուս քարտե՞րն են։ Բնականաբար, գանձապահը լռեց` հայացքը փախցնելով)։
Բարի լուրով սկսեցինք, բարի առաջարկով ավարտենք. անձամբ ինձ ողորմություն պետք չէ։ Ես այնքան հարուստ չեմ, որ ստորանամ կոպեկների վրա դողալով, ինչպես հարգարժան օլիգարխը։ Իմ բոնուսները նվիրում եմ նրան և նույնն եմ առաջարկում մյուս հաճախորդներին. թող այն կամ պետական բյուջե փոխանցի, կամ էլ իր ունեցածին ավելացնի։ Չէ՞ որ փողն աղի ջրի է նման` որքան շատ են խմում, այնքան շատ են ծարավում։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ